Հարմար չէր Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկել, բայց կքննարկենք. Ալեն Սիմոնյան


Հարմար չէր Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկել, բայց կքննարկենք. Ալեն Սիմոնյան
Ապրիլ 15 15:32 2025

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցը դեռ չի քննարկվել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ հարմար չէր։

«Ուրի՞շ»,- ասաց ԱԺ նախագահը։

Սիմոնյանը, սակայն, վստահեցրեց՝ քանի որ թե պատգամավորների, թե լրագրողների կողմից բարձրացվել է այդ հարցը, կքննարկեն։

Հիշեցնենք՝ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։

Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք է նախաձեռնել, որով Աժ խմբակցություններից պահանջում է նախաձեռնել Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը: