2012-2017 թվականի համեմատ՝ 2018-2023 թվականի սեպտեմբերը ՀՀ-ն ԼՂ-ին 367մլդ դրամով կամ 137 տոկոսով ավելի գումար է հատկացրել, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականից մինչև հիմա մենք ԼՂ-ին տարբեր հոդվածներով 1մլդ 370մլն դոլար կամ 548մլդ դրամ ենք հատկացրել։ Բա էս գումարներն ինչի՞ են տրվել։ Մենք պետք է օգնենք, որ մարդիկ աշխատեն, ապրեն։ Այսօր 90-ականներին Բաքվից, Սումգայիթից տեղահանվածներ կան, ասում են՝ բա մի րոպե, մեզ ոչ մի բան չի հասնո՞ւմ։ Հիմա ասենք՝ սխալ եք ասում, ի վերջո, պետք է բանաձևերը փոխվեն։ Էլ չեմ ասում, թե ՀՀ քաղաքացիներն ինչ են ասում»,-հավելեց նա։