ՀՀ իշխանությունները Սահմանադրության մասին հարցերը քննարկում են բացառապես ՀՀ քաղաքացիների ու ժողովրդի հետ. Ալեքսանյան


ՀՀ իշխանությունները Սահմանադրության մասին հարցերը քննարկում են բացառապես ՀՀ քաղաքացիների ու ժողովրդի հետ. Ալեքսանյան
Ապրիլ 14 14:10 2025

ՀՀ իշխանությունները ՀՀ Սահմանադրության մասին հարցերը քննարկում են բացառապես ՀՀ քաղաքացիների ու ժողովրդի հետ,  ՀՀ Սահմանադրությանը վերաբերող հարցերը ՀՀ ներքին գործերն են, լրագրողների հետ զրույցում  հայտարարեց  ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Մենք Սահմանադրական փոփոխությունների մասին խոսում ենք մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկը։ Պետք է հույս ունենալ, որ «Խաղաղության պայմանագիրը» հնարավորինս շուտ կսոտորագրվի, իսկ  Սահմանադրության փոփոխությունների ժամկետները, ինչպես վարչապետն է ասել, մտածում ենք 2026 թվականի մասով, բայց կոնկրետ հստակություն չկա»,-ասաց նա։