Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն անդամահատել են. «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նա զերծ է մնել բժշկական գաղտնիք համարվող տեղեկություն տրամադրելուց, միայն հայտնել է, որ ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
«Գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշել է նա։