Չեմ բացառում, որ Ադրբեջանը պահանջել է արտահանձնել արցախյան պատերազմների մասնակիցներին. Արթուր Խաչատրյան


Չեմ բացառում, որ Ադրբեջանը պահանջել է արտահանձնել արցախյան պատերազմների մասնակիցներին. Արթուր Խաչատրյան
Մարտ 28 12:59 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին։

«Վերջին հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանի պահվածքը դրա ամենավառ ապացույցն է»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։

Խաչատրյանը չի բացառում, որ Ադրբեջանը պահանջել է արտահանձնել արցախյան պատերազմների մասնակիցներին։

«Չեմ բացառում, որ որոշակի ժամկետ էլ դրված լինի»,- նշեց նա։

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալն ուղղակիորեն կախված է Ալիևի ու Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։