«Խաղաղության օրակարգի» չիրականանալու դեպքում՝ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կընդունեն ձախողումը


«Խաղաղության օրակարգի» չիրականանալու դեպքում՝ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կընդունեն ձախողումը
Մարտ 28 11:42 2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Հանրապետության խորհրդարանում, հայտարարել է Ղարաբաղյան շարժման դադարեցման անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և հայկական պետականության ապագան ապահովելու համար, գրում է «Независимая Газета»-ն։

Ռուս-հայկական համալսարանի դոցենտ, վերլուծաբան Անտոն Եվստրատովը կայքի հետ զրույցում նշել է, որ Փաշինյանի այս և նմանատիպ այլ հայտարարությունների պատճառը Բաքվի հետ ամեն գնով խաղաղություն հաստատելու ցանկությունն է։ Եթե «խաղաղության օրակարգը» չավարտվի համաձայնագրի ստորագրմամբ, նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կորոշեն, որ նա ամբողջությամբ ձախողվել է կառավարության ղեկավարի պաշտոնում։