Բաքուն պնդում է, թե խաղաղության համաձայնագրից բացի լրացուցիչ պայմաններ չի առաջադրել Երևանին


Բաքուն պնդում է, թե խաղաղության համաձայնագրից բացի լրացուցիչ պայմաններ չի առաջադրել Երևանին
Մարտ 25 23:23 2025

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն պնդումները, թե Բաքուն հավելյալ պայմաններ է առաջադրում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Մարտի 25-ին Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները, որԱդրբեջանը նոր պայմաններ է առաջ քաշել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալուց հետո, ինչը Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ անհիմն է որակվել։

 «Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա պետք է անհապաղ բարեփոխի իր Սահմանադրությունը և չխուսափի Մինսկի խումբը պաշտոնապես լուծարելու հարցում համագործակցությունից», - հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և ադրբեջանի միջև խաղաղության և համագործակցության համաձայնագիրը, իսկ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, ըստ էության, հրապարակում է այն պահանջները, որոնք ներկայում ընդգրկված չեն վերջնական տեսքի բերված համաձայնագրի տեքստում։