Ողբերգական վթար, «Volkswagen»-ը հայտնվել է ձորում, մաhացածը հայտնաբերվել է մեքենայից դուրս. Shamshyan


Ողբերգական վթար, «Volkswagen»-ը հայտնվել է ձորում, մաhացածը հայտնաբերվել է մեքենայից դուրս. Shamshyan
Մարտ 19 10:33 2025

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնվել ձորում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի մարմինը պարեկները հայտնբերել են ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա, իսկ եթե վարորդը ամրակապված լիներ, հնարավոր է՝ վթարը ողբերգական ավարտ չունենար, քանի որ, ըստ մասնագետի, ավտոմեքենայի վարորդի նստատեղի հատվածն այդքան էլ վնասված չէ: