Սիրուշոյի նոր ֆոտոշարքն ու մարտիության նվերը՝ փոքրիկ աղջիկներին


Սիրուշոյի նոր ֆոտոշարքն ու մարտիության նվերը՝ փոքրիկ աղջիկներին
Մարտ 7 13:21 2025

Սիրուշոն գարունը սկսել է կարմիր տրամադրությամբ։ Երգչուհին օրերս ներկայացրեց իր բրենդային զարդերի նորույթը․ հավաքածուն կոչվում է «Վարդ», եւ երգչուհին այն գովազդելու համար ընտրել էր կարմիր համույթ։

482661106_18488336752049926_7533223064736835690_n.jpg (637 KB)

Սիրուշոն ներկայացրել է նաեւ հայկական տիկնիկների նոր մոդելին, որը ոգեշնչված է իր «Ինձանից ավել» տեսահոլովակի կարմիր կերպարից։ Երգչուհին տիկնիկը թողարկել է Մարտի 8-ին ընդառաջ՝ որպեսզի ուրախացնի իր փոքրիկ երկրպագուհիներին։

472604446_18488336716049926_3092902142618464136_n.jpg (597 KB)

«Երբ ես փոքր էի, տիկնիկներիցս ոչ պակաս սիրում էի իրենց զգեստները. կարում ու ձևափոխում էի։ Ես պատկերացնում եմ ուրախությունս, եթե այդ տարիքում ինձ նվիրեին այս տիկնիկը՝ իր չափազանց գեղեցիկ շորիկով։ Եթե անկեղծ, հիմա էլ նույն զգացողությունն եմ ունենում, երբ տիկնիկը ձեռքումս է։ Տիկնիկն արդեն խանութներում է, որ Մարտի 8-ի կապակցությամբ փոքրիկ աղջիկներն էլ իրենց նվերն ունենան (կուղարկեք ինձ երեխաների էմոցիաները)»,-իր սոցիալական ցանցերում գրել է Սիրուշոն՝ հրապարակելով նաեւ իր նոր ֆոտոշարքը, որում համապատասխան կարմիր զգեստով է։ 

482269637_18488336725049926_2514302178610902146_n.jpg (618 KB)