Ինչպես արդեն հայտնել էինք, երգիչ Էրիկ Կարապետյանը ինստագրամյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ իր հեղինակային «Ոչ ավել , ոչ պակաս» երգը հերթական անգամ աղավաղել են՝ ռուսական ալիքում ներկայացնելով որպես ադրբեջանցիների սեփականություն։
Սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձանալուց և բազմաթիվ մեկնաբանություններից հետո Մալախովի հաղորդումից հեռացվել է ադրբեջանցի երգիչների կատարման հատվածը:
Հաղորդումը կրկին թողարկվել է յութուբում՝ առանց այդ հատվածի: