Սահմանազատումը շարունակվելու է Տավուշի հյուսիսային անկյունից, դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է․ Մհեր Գրիգորյան


Սահմանազատումը շարունակվելու է Տավուշի հյուսիսային անկյունից, դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է․ Մհեր Գրիգորյան
Փետրվար 27 20:15 2025

Մեր սահմանազատման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է և վերջին հանդիպումից հետո մենք հրապարակել ենք և մատնանշել ենք՝ ոնց ենք շարունակելու աշխատանքները, News.am-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ զրույցում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա չի կարողացել պատասխանել, թե երբ են սկսելու սահմանազատման հաջորդ փուլը:

«Սահմանազատումը հյուսիսային անկյունից է սկսվելու: Իմ կարծիքով՝ մինչև սկսվելը մեկ հանդիպում էլ կլինի, որովհետև դեռ հարցեր կան քննարկելու»,-ասել է Գրիգորյանը։  

Հարցին՝ ո՞ր կողմի առաջարկն է եղել սահմանազատումն սկսել հենց այդ հատվածից, նա  պատասխանել է. «Դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է:

Աշխատանքային հանդիպումների արդյունքում մենք անպայման կհրապարակենք մեր անելիքները: Հանդիպման կոնկրետ ամսաթիվ հիմա չեմ կարող նշել, բայց պայմանավորվածությունները կան, որ ինտենսիվ պետք են լինեն»։