Ցավում եմ դեպքի համար, իսկապես, ողբերգական դեպք էր, որը ընտրական գործընթացի հետ կապված չէր, անդրադառնալով Մերձավանում տեղի ունեցած սպանությանը՝ նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Մերձավանի համայնքապետը տուժող կողմ է, սպանվել է իր հորաքրոջ տղան, ինքն էլ միջադեպին չի մասնակցել»,-նշեց նա։
Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ սպանվածի եղբայրը պաշտոն է ստացել, արդյո՞ք դա գործը կոծկելու համար չի արվել՝ նախարարը պատասխանեց.«Այդպիսի ինֆորմացիա չունեմ, խոստանում եմ անպայման ճշտել»։