ԱԺ-ում փակ լսումներից հետո անհետ կորածների ծնողներ են եղել, որ նույնականացման արդյունքում իրենց զավակների մասունքները վերցրել են ու հուղարկավորել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Դա արդյո՞ւնք չէ, կարծում եմ՝ արդյունք է»,- ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ անհետ կորածների հարազատների հետ ևս մեկ քննարկում տեղի կունենա։
«Մենք պետք է հասնենք նրան, որ սպառենք բոլոր հարցերը»,- ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորն նշեց, որ մասունքները պետք է փնտրել հակառակորդի մոտ։
«Բայց դրան հասնելու համար հանձնաժողովները աշխատում են, եղել է հանդիպում, պետք է հասնենք նրան, որ բոլորը բոլորի հետ փոխանակում ունենանք։ Ամեն ինչ պետք է բերվի զրոյական վիճակի, ծնողը կհանգստանա, երբ վստահ կգտնի իր երեխայի մասունքն ու հողին կհանձնի»,- հավելեց Քոչարյանը։