Այն հարցին, թե, խզելով կապերը Ռուսաստանի հետ, ինչպես պետք է կառուցենք մեր տնտեսական համակարգը եւ հարաբերությունները Արեւմուտքի հետ, «արեւմտամետների» գլխավոր առաջնորդ Արամ Սարգսյանը փորձել է կոնկրետ պատասխաններ տալ։ Ի թիվս այլ առաջարկների նա գրել է.
«Միացյալ Թագավորությանը, որ հիմա եվրոպական համատեքստ է մտնում, պետք է առաջարկենք մեր ջրային ռեսուրսների ամբողջական կառավարումը։ Մենք պետք է դիմենք, համոզենք, բացատրենք, եթե պետք է անգամ բիզնես շահավետության պատվերը ինքներս կազմակերպենք, քանի որ ջուրը կենսական բնական ռեսուրս է, իսկ մենք հիմա ամբողջությամբ նվիրում ենք մեր թշնամուն։»
Ցույց տալու համար, թե ինչքան կտրված են նման առաջարկները եւ նման առաջարկներ անողները իրողությունից, կուզեի ձեր ուշադրությանը ներկայացնել Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության հանրային գլխավոր լրատվական գործակալության՝ Բի-Բի-Սի-ի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի հոդվածը՝ այսօր այդ երկրում ջրային ռեսուրսների կառավարման վիճակի մասին (հղումը մեկնաբանություններում)։