Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում քիչ առաջ մեկնարկել են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են Սերգեյ Լավրովը և Յուրի Ուշակովը։
Ամերիկյան պատվիրկությունը ներկայացնում են Մարկո Ռուբիոն, Մայքլ Ուոլցը և Սթիվ Վիտկոֆը։
Ակնկալվում է, որ հանդիպումը հիմնականում նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը։ Բացի այդ, բանակցություններին քննարկվելու է ուկրաինական խնդիրը կարգավորելու հարցը։