ՌԴ-ում երկու տղամարդ, որոնք ուշացել էին դեպի Բրատսկ թռիչքից, Նովոսիբիրսկի օդանավակայանում վազել են S7 Embraer 170 ինքնաթիռի հետևից: Միջադեպը տեղի է ունեցել երեկ։ Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը:
Ուղևորները ուշացել են գրանցումից, բայց այնուամենայնիվ չեն հանձնվել ու որոշել են անպայման ինքնաթիռ նստել։ Նրանք կոտրել են ելքի դուռը, ինչից հետո միացնել է տագնապի ազդանշանը, և դուրս են վազել դեպի օդանավակայանի հարթակ։ Սակայն նրանք չեն հասցրել հասնել ինքնաթիռին, քանի որ նրանց բերման են ենթարկել անվտանգության աշխատակիցները։
Բերման ենթարկվածներն են 37-ամյա Անդրանիկ Տ.-ն և 42-ամյա Սպարտակ Տ.-ն: Օրինախախտներին վերադարձրել են օդանավակայանի տերմինալի շենք, նրանց նկատմամբ կազմվել են արձանագրություններ՝ տրանսպորտային անվտանգության պահանջները խախտելու համար։ Այժմ նրանց սպառնում է առնվազն 5,000 ռուբլի տուգանք։
Երկու հայ տղամարդ, ուշանալով չվերթից, կոտրել են օդանավակայանի ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից Նովոսիբիրսկի օդանավակայանում (լուսանկարներ)

