Սուպերմոդել Իրինա Շեյքը դեն է նետել ծաղկեփունջը, որն իրեն նվիրել էին Վալենտինի օրը։ Այս մասին մոդելը գրել է Instagram-ում:
39-ամյա Իրինա Շեյքը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ծաղկեփունջ՝ աղբամանում։ Հայտնի չէ, թե ով է ծաղիկներն ուղարկել աստղին։ Կադրում նա դեմքը թաքցրել է մազերով և գրել. «Ոչ քո Վալենտինը»:
Իրինա Շեյքն ապրում է ԱՄՆ-ում և մեծացնում է դստերը՝ Լեային։ Աղջիկը ծնվել է 2017 թվականի մարտին, երեխայի հայրը հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերն է։ Երկու տարի անց հայտնիները բաժանվել են։
