Հռոմի պապը հոսպիտալացվել է


Հռոմի պապը հոսպիտալացվել է
Փետրվար 14 17:42 2025

88-ամյա Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է բրոնխիտից բուժվելու համար։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է՝ անհրաժեշտ ախտորոշիչ թեստերի և բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։