ՌԴ քաղաքացիություն չի տրամադրվի այն միգրանտներին, ովքեր կհրաժարվեն երդում տալ․ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը


ՌԴ քաղաքացիություն չի տրամադրվի այն միգրանտներին, ովքեր կհրաժարվեն երդում տալ․ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը
Փետրվար 13 18:01 2025

ՌԴ Պետդուման այսօր  առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով առաջարկվում է ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելիս երդում տվող անձանց տարիքը 18-ից իջեցնել 14-ի։ Օրինագծի ընդունման նպատակ է հռչկվել  հայրենասիրական ոգին բարձրացնելը, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը և օրենսդրությանը հավատարիմ մնալու պարտավորությունը վաղ հասակից գիտակցորեն ստանձնելը։ Օրինագծով առաջարկվում է նաև անվավեր համարել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն տալու որոշումը, եթե անձը հրաժարվում է քաղաքացիություն ստանալիս երդում տալուց։ 

«Մենք պետք է հստակ ընդգծենք՝ նրանք,  ովքեր Ռուսաստան են գալիս  աշխատելու և ցանկանում են դառնալ ՌԴ քաղաքացի, պետք է հարգեն երկրի օրենքներն ու ամեն ինչ անեն՝ չվարկաբեկելու համար ՌԴ քաղաքացու բարձր կոչումը։ Եվ 14 տարեկանն այն տարիքն է, երբ դա արդեն հնարավոր է հասկանալ»,- օրենքի քննարկման ժամանակ ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նա նշել է նաև, որ օրենքի տառին հավատարիմ մնալուց բացի, ՌԴ քաղաքացիություն ստացողները պետք է հարգեն նաև երկրի ավանդույթները, մշակույթը, պատմությունը։