Բաքվում «Ռուսական տունը» հայտարարել է՝ Ադրբեջանի պահանջով դադարեցնում է իր գործունեությունը


Բաքվում «Ռուսական տունը» հայտարարել է՝ Ադրբեջանի պահանջով դադարեցնում է իր գործունեությունը
Փետրվար 11 17:05 2025

Բաքվում «Ռուսական տունը» հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջի համաձայն՝ դադարեցնում է իր գործունեությունն այդ երկրում։

 

«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջի համաձայն՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը հանդիսացող «Ռուսական տունը» միջոցներ է ձեռնարկում Բաքվում իր գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ»,- նշված է «Ռուսական տան» հաղորդագրությունում։