Genetic Production-ը հրապարակել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի թրեյլերը:
Ավելի վաղ Tert.am Life-ը հայտնել էր, որ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հասնելի կլինի մարտի 5-ից՝ բոլոր կինոթատրոններում:
Հիշեցնենք, որ ավարտվել են «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։
Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։
Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։
Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։
ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը ֆիլմում
մարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին:
Պատանի Վազգեն Սարգսյանի դերը մարմնավորել է Արտուշ Բաղդասարյանը:
Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը ևս նկարահանվել է «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում: Tert.am Life-ի հետ զրույցում նա նշել էր, որ հայտնի հաղորդավարուհու է մարմնավորում, շատ փոքրիկ դեր է:
«Էպիզոդիկ դեր է, բայց ես ֆիլմերի հետ կապված ամբիցիա չունեմ, անգամ էպիզոդում արժի լինել, սերիալ չի կամ սիթքոմ, կարելի է պատմության մեջ հիշվել նաև այդ փոքր էպիզոդով»,- ասաց դերասանուհին:
Посмотреть эту публикацию в Instagram