Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի կողմից բավարարվել է պաշտպանների միջնորդությունը՝ Գաբրիել Չենբերջյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին։
Փաստաբան Միքայել Համբարձումյանը հայտնում է, որ քննության արդյունքում դատախազի բողոքը մերժվել է։
«Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի օբյեկտիվ և սկզբունքային որոշումներով Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ։
Վստահ ենք, որ ապագայում կժխտվի նաև Գաբրիել Չենբերջյանին առաջադրված մեղադրանքը»,- ասվում է հաղորդագրությունում։