Դատավորությանը նվաստացնող կարդրեր կլինեն, հիշե՛ք, հայրենիք ողջ վերադառնալու համար Բաքվում գտնվողներն իրավունք ունեն ասելու յուրաքանչյուր բառ և որևէ մեկը չպետք է թիրախավորի նրանց. Բեգլարյան


Դատավորությանը նվաստացնող կարդրեր կլինեն, հիշե՛ք, հայրենիք ողջ վերադառնալու համար Բաքվում գտնվողներն իրավունք ունեն ասելու յուրաքանչյուր բառ և որևէ մեկը չպետք է թիրախավորի նրանց. Բեգլարյան
Հունվար 17 14:01 2025

Մենք այստեղ ենք մեր խղճի, մեր անհատական և ազգային արժանապատվության համար, որովհետև մեր հայ պատանդներն այնտեղ են մեզ համար. այսօր Բաքվում պահվող 23 գերիներից 15-ի կեղծ դատավարությունից առաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև իրականացվող բողոքի ակցիային ասաց Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

 

«Իրենք այնտեղ շինծու դատավարության առաջ են կանգնում, խոշտանգվում են և անմարդակային վերաբերմունքի են արժանանում, որովհետև ներկայացնում են մեզ՝ նախ որպես Արցախի նախկին և ներկա ղեկավարություն, և նաև որպես հայեր»,-ասաց նա։

 

Բեգլարյանը նշեց, որ ովքեր դեռ կարծում են, որ Արցախը հայկական է և պետք է գոյություն ունենա, բռնապետ Իլհամ Ալիևի ցեղասպանական ռեժիմի համար ահաբեկիչներ են։

 

«Եթե մենք ահաբեկիչներ ենք, մենք էլ դատապարտվում ենք այնտեղ։ Դրա համար պետք է ձայն բարձրացնենք և առաջին հերթին ստիպենք ՀՀ իշխանություններին, որպեսզի տեղներից շարժվեն և առավելագույնը կատարեն մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու համար, մեր արժանապատվությունը վերադարձնեն մեզ»,-ասաց նա։    

 

Բեգլարյանն ասաց, որ իրենց կոչն ուղղված է ոչ միայն ՄԱԿ-ին, այլև մյուս պետություններին ևս, որովհետև ՄԱԿ անդամ են, և նաև՝ ՀՀ իշխանություններին․«Քանի դեռ մեր պատկան ինստիտուտները մեր իրավունքների պաշտպանությամբ չեն զբաղվում անհատական և հավաքական առումով, բնականաբար, այլ պետությունները ևս չեն զբաղվելու»։

 

Արտակ Բեգլարյանը զգուշացրեց, որ դատավորությանը նվաստացնող կարդրեր կլինեն։ «Հիշենք, որ այնտեղ գտնվողներն իրավունք ունեն ասելու յուրաքանչյուր բառ, միտք, միայն թե իրենք ողջ վերադառնան հայրենիք։ Որևէ մեկը՝ նաև իշխանություն կրող անձ, իրավունք չունի թիրախավորելու, հարվածի տակ դնելու այնտեղ մեր եղբայրներին։ Իրենք այնտեղ են մեր երեսից, մեզ են ներկայացնում, և մենք այստեղ առավելագույնը պետք է անենք, որպեսզի որևէ կերպ չթիրախավորվեն մեր հայրենակիցների կողմից։ Ադրբեջանական թեզերը չպետք է բերենք հայկական տեղեկատվական տիրույթ, նվաստացուցիչ պատկերները չպետք է բերենք հայկական տիրույթ և սա առաջին հերթին վերբերում է իշխանություներին»,-ասաց նա։