Նա հարց չլուծեց, քաղաքը գցեց վտանգների մեջ․ Փաշինյանի մեջբերումները՝ «Հայոց պատմությունից»


Նա հարց չլուծեց, քաղաքը գցեց վտանգների մեջ․ Փաշինյանի մեջբերումները՝ «Հայոց պատմությունից»
Հունվար 17 08:35 2025
Վարչապետ Փաշինյանը «Հայոց պատմություն» գրքից մեջբերումներ է արել․

«1064 թվականին սելջուկների կողմից Բյուզանդիայի կառավարման ներքո գտնվող Անի քաղաքի գրավման, ինչպես նաեւ էժան եւ ձրի աշխատող պաշտոնյաների մասին.
 
Կայսրությունից Անին զրկողը, գրում է Ատտալիատեսը,- Մոնոմախ կայսրի կծծիությունն էր: Անիի կառավարիչը ռոճիկ էր ստանում, բայց կայսերը ներկայացավ Բագարատ անունով ոմն հայ եւ նրան ասաց, թե կառավարիչի պաշտոնն առանց վարձի կարող է վարել եւ ավելի լավ պահպանել քաղաքն ու նրա շրջակայքը: Կայսրը նրան ընդառաջեց, նշանակեց դուքս եւ ընձեռեց կառավարչի պաշտոնը: 

Բայց Բագարատը վատ էր վարում գործերը, նա միջնաբերդը հացով չապահովեց, պատերազմական կամ քաղաքական ոչ մի հարց հաստատ չլուծեց եւ հոյակապ քաղաքը գցեց մեծ վտանգների մեջ, քանզի ի վերա ամենայնի, այս «անվարձ զորավարը» պետությանն օգուտ տալու համար կայազորն էլ էր ցրել եւ խոստացել քաղաքն առանց կայազորի պաշտպանել»: