Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան


Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան
Հունվար 14 17:49 2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է. «Լավ, ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին։ Հասկացանք ինվերսիա, բայց այս տեսակի՞․․․

Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։ Զգացողական ցուրտը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ»։