ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը 3-րդից բարձրացվել է 2-րդի. այս մասին հայտարարել է քաղաքապետ Էլեն Ասատրյանը՝ ներկայացնելով անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Նա ասել է, որ այս գիշեր սպասվում են ուժեղ քամիներ, որոնք կհանգեցնեն անտառային հրդեհների ավելի շատ տարածմանը: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքը զգալի վնաս է կրել։
«Մեր հրշեջ ու ոստիկանական ստորաբաժանումները միանգամայն հագեցված են լրացուցիչ ուժերով և ռեսուրսներով և պատրաստ են արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի»,- նշել է Ասատրյանը։
Հարավային Կալիֆոռնիայում հունվարի սկզբից շարունակվող հրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ: