Ռուս-հայկական հարաբերություններն այս փուլում հեշտ չեն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է այսօրվա հարաբերություններին, ապա պաշտոնական մակարդակով դրանք պարզ չեն»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա, սակայն, ընդգծել է՝ կասկած չունեն, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները բարեկամ, եղբայրական ժողովուրդներ են։
«Եվ փոխադարձ հարաբերությունները, ի վերջո, միշտ հիմնված կլինեն բարեկամության այս փոխադարձ զգացմունքների վրա»,- հավելել է Լավրովը։