ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով


ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով
Հունվար 14 13:18 2025

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է նաև, որ Ռուսաստանը կարևորում է իր հարաբերությունները Հայաստանի հետ։

«Ռուսաստանը մտադիր է ամրապնդել իր կապերը Հայաստանի հետ»,- նշել է նա։