Ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ որևէ ԲԿ-ի հետ առնչություն չունենք, չեմ կարող ամեն անգամ ժխտել ժխտվածը. Անահիտ Ավանեսյան


Ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ որևէ ԲԿ-ի հետ առնչություն չունենք, չեմ կարող ամեն անգամ ժխտել ժխտվածը. Անահիտ Ավանեսյան
Հունվար 14 12:23 2025

Այս հարցին և այս լուրերին, որ ամեն շաբաթ են շրջանառվում, վերաբերվում եմ հումորով, հանգիստ, մոտավորապես, զավեշտի ժանրից: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին՝ մտավախություն չունի՞, որ իրեն կհեռացնեն, որովհետև այդ մասին մամուլում էլ է գրվում:

«Շուտով երրորդ, թե չորրորդ տարին է լրանում, ամեն շաբաթ գրվում է, այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցե և ճիշտ լինի, ինչին ևս վերաբերվում եմ հանգիստ և շատ նորմալ»,- ասաց նախարարը:

Նախարարը նաև անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է միլիոնների պայմանագիր կնքում «Ուիգմոր» կլինիկայի հետ և արդյո՞ք որևէ առնչություն ունի այդ կլինիկայի հետ:

«Ես բաց և թափանցիկ ձևով և նաև լրագրողների հետ ամեն անգամ հանդիպմանն ուրեմն ներկայացնում եմ, որ ես որևէ առնչություն, որևէ բժշկական կենտրոնի, նորից եմ կրկնում, որևէ  առնչություն, ոչ ես, ոչ իմ ընտանիքի որևէ անդամ չունեմ: Կխնդրեմ, որ մինչև որ կբերեք որևէ ապացույց նման առնչության, այս հարցն այլևս մի տվեք, ես չեմ կարող ամեն օր ժխտել մի բան, որը ժխտված է և չկա հակառակը դրան ապացուցող որևէ բան»,- ասաց նա: