Տաշիրում մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար


Տաշիրում մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Հունվար 6 10:42 2025

Հունվարի 6-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: