Անհետ կnրшծ զինծառայnղների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ


Անհետ կnրшծ զինծառայnղների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ
Դեկտեմբեր 27 15:35 2024

Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ, մասնավորապես, 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, քանի որ իրենք այդ գործով տուժողների իրավահաջորդներն են և շատ հարցերի պատասխաններ են ուզում ստանալ:

«Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք իրեն, որ ուզում ենք հանդիպել, խոսել: Էսօր-էգուց է արել, մեկ ասել է՝ երկրում չեմ, մեկ՝ արձակուրդ եմ: Այսօր էլ պայմանավորվածություն է եղել, եկել ենք, հիմա էլ ասում է՝ 4 հոգի պետք է գա:

Մենք էլ ասացինք, որ մենք 4 հոգով չենք եկել, 15-20 ծնող ենք, թող բարի լինեն, ընդունեն: Եթե իր առանձնասենյակը փոքր է, ինքը կարող է իջնել»,-նշեց ծնողներից մեկը: