Հայ-ռուսական հարաբերություններն ամրության փորձություն են անցնում. Կոպիրկին


Հայ-ռուսական հարաբերություններն ամրության փորձություն են անցնում. Կոպիրկին
Դեկտեմբեր 16 13:16 2024

Հայաստանն ու Ռուսաստանը ամրության փորձություն են անցնում, բայց Ռուսաստանը հստակ քաղաքական կամք ունի լուծելու առկա խնդիրները։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այս պայմաններում շատ կարևոր է ոչ միայն պահպանել այն, ինչ մեզ միավորում է, այլև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնել»,- ասել է դեսպանը։

Կոպիրկինի խոսքով, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի դեկտեմբերի 20-ին կայանալիք նիստի օրակարգում կընդգրկվեն բժշկական ոլորտում համագործակցության հարցեր։