Փարիզում կայացել է Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը


Փարիզում կայացել է Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը
Դեկտեմբեր 7 21:46 2024

Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության ընդառաջ Ելիսեյան պալաում տեղի է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Ուկրաինայի նախագահ Ց. Զելենսկու հանդիպումը։

Սա Զելենսկու առաջին դեմ հանդիման հանդիպումն է  Թրամփի հետ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակից հետո։

The New York Times պարբերականը գրում է,  Զելենսկին Ելիսեյան պալատ  է ժամանել այն պահին, երբ ավարտվել էր Մակրոն-Թրամփ հանդիպումը։ Նրանք լուսանկարվել են հանդիպմանն ընդառաջ։

Վերջին շաբաթների ընթացքում ուկրաինացի պաշտոնյաները փորձել են համագործակցել Թրամփի գալիք վարչակազմի հետ՝ նպատակ ունենալով ազդել Ռուսաստանի հետ պատերազմի արագ ավարտի նրա պլանների վրա՝ հնարավորինս համապատասխանեցնելով Ուկրաինայի շահերին: