Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վստահեցնում է` պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին:
«Մենք գտնվում ենք այդ փուլի մեջ ու, այո՛, ուզում եմ ասել` այն անպարտելիության միֆը, որ ստեղծել են այս իշխանությունները, պատրանք է, ժողովո՛ւրդ, սրանք բացարձակ անպարտելի չեն, իրենք գտնվում են երկու երևույթի պաշտամունքի մեջ` փողի ու իշխանության»,- ուղիղ եթերում հայտարարեց Սրբազանը:
Նա ասաց, թե միասնական ջանքերով պետք է պատվով առաջ գնալ:
«Մեզնից ակնկալում են, թե, ի վերջո, երբ է փողոցն ակտիվ գործողությունների մեջ մտնելու: Կմտնի, շատ շուտով, մենք ամբողջության մեջ բոլոր շերտերով մանրակրկիտ գործում ու աշխատում ենք դրա համար»,- ասաց Սրբազանը: