ՀՀ պաշտպանության նախարարությունը «Վերադարձի՛ր շարք» խորագրով սոցիալական հոլովակ է հրապարակել վերջերս ներդրված նոր ծրագրի մասին:
Տեսահոլովակի հերոսը, որ հեռացել է զինված ուժերից, չի հարմարվում քաղաքացիական կյանքում: Նա ռադիոյով պատահաբար լսում է, որ փոփոխություններ են կատարվել Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում, ըստ որի զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են պահպանել ծառայությունն ու պահպանել թոշակը:
Մանրամասները՝ տեսանյութում։