Տավուշի մարզից Ադրբեջանին հանձնված տարածքներում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Արազ Մամեդովը ԱՊԱ-ի թղթակցի հետ զրույցում։
Նրա խոսքով, շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի։