Դերասանուհի Եվա Զոհրաբյանը սիրված է բոլորի կողմից: Կարճ ժամանակում մեծ հայտնություն ձեռք բերած դերասանուհին գրեթե ամեն օր ինստագրամյան հարթակում ներկայացնում է իր առօրյան:
Երեկ դերասանուհին նշել է իր ծննդյան 29-րդ տարեդարձը: Իր ընկերուհիների հետ դերասանուհին ուրախացել, պարել ու նաև սերենադ է վայելել:
Նշենք, որ վերջերս էլ Եվան իր գեղեցկուհի մայրիկի՝ Ռուզաննայի հետ ֆոտոշարք էր իրականացրել, որից ևս մեկ անգամ երևում էր`որքան երիտասարդ է դերասանուհու մայրիկը:
Նշենք, որ ամիսներ առաջ Եվան հրապարակել էր մայրիկի երիտասարդ տարիների լուսանկարներից և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:
«Ծնունդդ շնորհավոր, մամ։ Դու ամենաբարի, պատասխանատու, նուրբ էակն ես, ում ես տեսել եմ։ Եվ այս ամենի հետ մեկտեղ դու ուժեղ, խիզախ և իմաստուն կին ես։ Դու իմ իդեալն ես։ Երբ ես իմ մեջ քեզ նման գծեր եմ գտնում՝ դա երջանկություն է։ Երբ ես գործում եմ այն մտքով, որ մայրիկն էլ այսպես կվարվեր՝ դա երջանկություն է։ Երբ կողքիդ կա մարդ, ով քեզ համար և՛ ընկեր է, և՛ մայրիկ, և՛ ընկերուհի ու ուսուցիչ՝ դա երջանկություն է։ Երջանկություն է, որ Աստված մի օր որոշել է, որ իմ մայրը դու ես լինելու, մամ։ Անսահման սիրում եմ քեզ, իմ ամենահարազատ մարդ։ Բարության, գեղեցկության, ուժի և կանացիության խորհրդանիշ։ Շնորհակալ եմ քեզ, ամեն ինչի համար։ Երջանկություն է, որ դու լույս աշխարհ ես եկել»,- գրել էր դերասանուհին։