Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ։
Ալիևն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ակտիվ բանակցությունների արդյունքում լուրջ առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ սահմանազատման հարցում։
Ադրբեջանի ղեկավարը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությանը՝ ընդգծելով, թե դրանում իբր առկա դրույթները խոչընդոտ են հանդիսանում խաղաղության պայմանագրի ստորագրման համար և պետք է փոփոխվեն։