Փորձագետները վստահեցնում են՝ եթե Ամանորի երեկույթին ընտրեք նույն «օձային» երանգների հագուստ, ապա հաջողությունը կուղեկցի ձեզ ողջ տարին։ Այսպիսով, ուշադիր նայեք կանաչ, ձիթապտղի, խակի կամ զմրուխտ երանգների իրերին: Սրանք հանգիստ, խորը գույներ են, որոնք լավ համակցվում են միմյանց հետ:
Նաեւ տարվա խորհրդանիշը դեմ չի լինի հետեւյալ երանգներին՝ կարմիր, ոսկեգույն, նարնջագույն, շագանակագույն։
Եվս մեկ պարզաբանում. օձի համար կարևոր է, որ ձեր հագած իրերը պատրաստված լինեն բնական գործվածքներից: Օրինակ, բամբակ կամ բուրդ: Օձը գնահատում է բնականությունն ու նրբագեղությունը՝ առանց ավելորդ պաթոսի։
Ինչ չպետք է հագնեք Կանաչ Փայտե Օձի տարին դիմավորելիս
Խուսափեք նեոնային երանգների իրերից, ինչպես նաև սինթետիկից պատրաստված հագուստները։ Նոր տարվա գիշերը նաև կարիք չկա օգտագործել իսկական օձի կաշվից պատրաստված աքսեսուարներ, ինչպիսիք են ժապավենները կամ պայուսակները, եթե չեք ուզում զայրացնեք տարվա խորհրդանիշին: