Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում: Նա ինստագրամի իր էջի սթորի բաժնում տեսանյութեր է տեղադրել:
«Հայաստանը հաղթող ճանաչվեց Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում անցկացվող՝ «Voice of Turan» երգի միջազգային մրցույթում»,- գրել է նա:
Մրցույթն անցկացվել է հինգերորդ անգամ։ Մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից,Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Հայաստանից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից և այլ երկրներից։
Ընտրվել են այն երգիչները, ովքեր հաջողությունների են հասել միջազգային մրցույթներում։