Միրզոյան-Բայրամով հանդիպման ֆոնին՝ Բաքվում շարունակում են պատերազմի հռետորաբանությունը


Միրզոյան-Բայրամով հանդիպման ֆոնին՝ Բաքվում շարունակում են պատերազմի հռետորաբանությունը
Հոկտեմբեր 19 12:39 2024

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Ուշագրավ է, որ Թուրքիայում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման ֆոնին, ադրբեջանական իշխանական լրատվականները շարունակում են պատերազմի անթաքույց հռետորաբանությունը։

Ադրբեջանական «Baku.tv» (http://baku.tv/) լրատվականի այս հրապարակման մեջ ևս մեկ անգամ փորձում են հեծանիվ քշող ու եգիպտացորենի պատրաստման բաղադրատոմսով կիսվող Փաշինյանին երևակայել գոյություն չունեցող «ռևանշիստական» հակումներ։ 


Ընդ որում, այս ալիքի լոգոյում գրված է «Արևմտյան Ադրբեջան», այնպես, ինչպես Հայաստանի տարածքը 2022 թվականի դեկտեմբերի 24-ից անվանակոչել է Ալիևը։ Իսկ դրան մինչ օրս Հայաստանում որևէ պատշաճ քաղաքական գնահատական չի հնչել, էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի արագությամբ դա կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ»։