Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ու երգիչ Մարտին Մկրտչյանը որդու՝ Լեոյի ծննդյան տարեդարձի օրը ինստագրամում տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են հայտնել նրան լուրը, որ ինքն է մեկնելու «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին: Լեոն հուզվել է և ասել, որ ուրախություն ու մեծ պատասխանատվություն է զգում:
«Շնորհավոր տարեդարձդ մեր արդեն 10 տարեկան մեծ տղա: Երանի ամբողջ կյանքդ այսքան էմոցիոնալ ու հեքիաթային անցնի»,- տեսանյութին կից գրել Հռիփսիմե Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:
Посмотреть эту публикацию в Instagram