Խաղաղության պայմանագիր չի ստորագրվում. Շարմազանով


Խաղաղության պայմանագիր չի ստորագրվում. Շարմազանով
Օգոստոս 15 16:23 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվում խաղաղության պայմանագիր: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հնարավոր է՝ ստորագրվի ինչ-որ մի հռչակագիր, որը հավաքական Արևմուտքին անհրաժեշտ է ընտրություններից առաջ։ Ադրբեջանը պարզ ասել է, թե ինչ պայմաններով է ստորագրելու խաղաղության պայմանագիր, ասել է, չէ՞, որ մինչև Սահմանդրությունը չփոխվի, չի ստորագրելու»,-նշեց նա։

Շարմազանովի դիտարկմամբ՝ հերթական հռչակագրային թղթի կտորն է, որպեսզի ցույց տան, որ «իրենց շահերի սպասարկող Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է բերում»:

Նա ընդգծեց, որ պայմանագիրն այն է, որ երկու կողմերը պարտավորություն ունեն։

«Ակնհայտ է, որ նա սպասում է, բայց ինքը շպագատ է նստելու՝ չի կարող սպասարկել և՛ Արևմուտքին, և՛ թուրքերին, և՛ ռուսներին, և՛ իրանցիներին միաժամանակ, բայց ինքը գնում է այդ ճանապարհով»,-ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ Փաշինյանը վերջին մեկուկես ամսում կտրուկ հակառուսական քայլեր չի անում: