Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարը


Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարը
Օգոստոս 6 10:20 2024

Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ օգոստոսի 6-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի երկու ներկայացուցիչ։

Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում պայքարը 1/8-րդ եզրափակիչից կսկսեն Հայաստանի հունահռոմեկան ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչներ Մալխաս Ամոյանը  (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը  (97 կգ)։

Հունահռոմեական ըմբշամարտի 1/8-րդ եզրափակիչի մեկնարկը կտրվի ժամը 13։30-ին։