Սրբազան Պայքարը մեր բոլորի՝ Հայի հնարավորությունն է ազատվել նեռից՝ Աստծուն ունենալու համար


Սրբազան Պայքարը մեր բոլորի՝ Հայի հնարավորությունն է ազատվել նեռից՝ Աստծուն ունենալու համար
Օգոստոս 2 11:09 2024

Լուսաբացը ամենածանրն է…մի ժամանակ այն կյանքի ավետաբերն էր, հիմա՝ շարունակական մահվան։ Տարօրինակ ենք. ՀԱՅՐԵՆԻՔԻ մի հատվածը նույն ՀԱՅՐԵՆԻՔԻ ղեկավարները հանձնել են, մնացածը մաս-մաս են հանձնում, իսկ ազգիս մի մասը օտարներից, այլ ազգերից է նեղանում, մյուս մասը անտուն, անհաց, անհայրենիք՝ շարունակոմ է արդարացնել ՀԱՅԻՆ ատող, ՀԱՅԻՆ կեղեքող, ոտքից գլուխ թալանով ու ավերով շաղախված ղեկավարներին։ Այս մասին իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

 Նա, մասնավորապես, նշել է. «Անտանելի է, ստորացուցիչ, զզվելի ու կեղծ…իսկ դեմքին մտահոգ արտահայտություն տալով արդարանալը. «ոչ-ոքի չեմ հավատում», «ինձնից ոչինչ կախված չի», «բոլորն էլ նույնն են», «հոգնել եմ պայքարելուց»…. Ճշմարտությունը տեսակներ չունի… իմը ՀԱՅՐԵՆԻՔՆ է՝ ԱՐՑԱԽ+ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅ լինելն է, ՀԱՅԿԱԿԱՆՈւԹՅԱՆ շարունակականությունն է, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ է…ես կլինեմ այնտեղ, որտեղ ՀԱՆՈւՆ այս ԱՐԺԵՔՆԵՐԻ է պայքարը՝ չեմ թուլանա, չեմ հուսալքվի։ Սրբազան Պայքարը մեր բոլորի՝ ՀԱՅԻ հնարավորությունն է ազատվել նեռից՝ ԱՍՏԾՈւՆ ունենալու համար, որտեղ ՀԱՅՐԵՆԻՔՆ է, ՄԵՆՔՆ է, իրական ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆՆ է, ԲԱՐԵԿԵՑՈւԹՅՈւՆՆ է, ԿՅԱՆՔՆ ու ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ է…»։