Թենիսի կանանց մենախաղի «Մեծ սաղավարտի» 23-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը տհաճ միջադեպ է ունեցել երեկ՝ հուլիսի 26-ին, Փարիզում (Ֆրանսիա) 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։
Ուիլյամսը իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի, հայտնի մարմնամարզուհի Նադյա Կոմենեչի և աթլետ Կարլ Լյուիսի հետ նավով նավարկում էր Սենի երկայնքով դեպի Թյուիլերի այգի, որտեղ պետք տեղի ունենար բացման արարողության վերջին մասը։ Նավարկության ժամանակ մարզիկները հերթով բռնում էին օլիմպիական ջահը։
Ինչ-որ պահի Ուիլյամսը կորցրեց հավասարակշռությունը և մնաց կանգնած Կոմենեչի օգնությամբ, որը պահեց նրան: Սակայն թենիսիստուհին հետո կրկին կորցրեց հավասարակշռությունը, բայց մնաց ոտքի վրա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։