Հայաստանի հավաքականը պատրաստ է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին մասնակցելու են մեր ուժեղագույն 15 մարզիկները։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Օլիմպիական խաղերին մասնակցող մեր դեսպաններին մաղթել է հաջող մրցելույթներ:
«Վերադարձե՛ք հաղթանակած։ Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է: Աստված պահապա՛ն բոլորիս»,- նշել է Ծառուկյանը:
Մանրամասները` տեսանյութում: