Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան


Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան
Մայիս 8 11:10 2024

Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».

1.  Պատերազմ բանակի դեմ

2.  Պատերազմ Արցախի դեմ

3.  Պատերազմ Եկեղեցու դեմ

4.  Պատերազմ սփյուռքի դեմ

5.  Պատերազմ 1991-2018 անկախության պատմության դեմ

Այս ատելության կրոնը ծավալվեց անթույլատրելիորեն երկար, հետևաբար կորուստներն ահռելի էին։ Ժամանակն է դադարեցնել։

Ասում է «Եկեղեցին ինչո՞ւ է խառնվում քաղաքական գործընթացի մեջ»։

Պետք է հստակ պատասխանել. Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում՝ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, պետության տարածքային ամբողջականությունը, երկրի ներսում խաղաղ համակեցությունը: Սահմանին մշտական պատերազմ, սահմանից ներս՝ չդադարող (խրախուսվող) թշնամանք։

Մենք ուզում ենք, որ այս իշխանական կրոնը մերժվի, բացառվի, անիծվի, վերացվի. ում ոնց հարմար է։ Եկեղեցին այս պահին իրականացնում է պատմական առաքելություն՝ համախմբելով ազգի բոլոր շրջանակներին՝ ներքին հաշտության և իրական խաղաղության հովանու տակ։ Ճշմարտության գաղափարն այս առումով շատ ավելի ռացիոնալ է, քան իշխանական կրոնի քարոզիչները փորձում են ներկայացնել։ 

Իշխանությունն ու իր բազմաբնույթ քարոզիչները, փորձելով փոխել հարցի էությունը, հերթական ու շատ ծանր վնասն են հասցնում մեր երկրին ու հասարակությանը։ Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից, դրանից հետո պետք է սկսվի ռացիոնալ, ժամանակակից պետության կառուցումը»։