Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել է․ shamshyan


Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել է․ shamshyan
Ապրիլ 19 10:00 2024

Այսօր՝ ապրիլի 19-ին, մավան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վահե Ա․-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում, «CPC» բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 61-ամյա Եղիսապետ Տ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին , ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանտար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալներ Լևոն Մանուկյանի, Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խաչիկ Հաննեյանն ու Հովսեփ Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։