Opel-ը բախվել է կայանված ГАЗель-ին, ապա էլեկտրասյանը․ վարորդին մեքենայից դուրս են բերել փրկարարները


Opel-ը բախվել է կայանված ГАЗель-ին, ապա էլեկտրասյանը․ վարորդին մեքենայից դուրս են բերել փրկարարները
Ապրիլ 4 19:50 2024

Այսօր՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում 70-ամյա Հայկ Ջամբոլադյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ГАЗель» մակնիշի ավտոմեքենային, ապա էլեկտրասյանը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Opel»-ի վարորդին, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է բեռնատար «ГАЗель»-ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Opel»-ի վարորդի կողմից ավտոմեքենան վարելիս ինքնազգացողության վատացումը, իսկ վթարի հետևանքով էլ ճանապարհը դարձել է անանցանելի։